Թիվ մեկ առաջնահերթությունը հումանիտար բեռներն օր առաջ ԼՂ բնակչությանը հասցնելն է. Վարդան Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Բեռնատարները, որոնք պետք է հումանիտար բեռը հասցնեն ԼՂ, դեռևս Կոռնիձորի սահմանային հատվածում են: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ վաղ է խոսել երաշխիքների մասին, որ բեռները կհաջողվի տեղ հասցնել:

Հարցին` եթե գիշերվա ընթացքում թույլ չտան տեղափոխել բեռները, որն է լինելու հաջորդ քայլը, Սարգսյանը պատասխանեց.

«Քայլերը պայմանավորված կլինեն իրադարձությունների զարգացմամբ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ բեռները շուրջ երեք ժամ կանգնած են, նոր զարգացումներ չունենք»:

Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը հումանիտար բեռներն օր առաջ ԼՂ բնակչությանը հասցնելն է, և այս առումով ակնկալում են Ադրբեջանի կառուցողական մոտեցումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն