Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է․

«Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով կփոխանցվի արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ։ 

Ավելի ուշ բեռնատարները հասան Կոռնիձորի սահմանային հատված։ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի անդամ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ մինչ Կոռնիձոր հասնելը կապ են հաստատել ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ, որպեսզի նրանց միջոցով բեռները տեղափոխվեն Արցախ, սակայն այս պահին պատասխան դեռևս չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն