Արցախում վերանայվել են միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 27.07.2023թ. դրությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ կից ներկայացնելով սուբյեկտների կողմից ապրանքատեսակների մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները։
Հիշեցնենք, որ Արցախի Կառավարության որոշմամբ այսօրվանից շուկայում ապրանքի վաճառքի թույլատրելի գնից բարձր գնով վաճառող տնտեսվարողից ապրանքը հարկադրաբար վերցվելու է և պետության կողմից սահմանված գնով իրացվելու բնակչությանը:
Գլխավոր լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
