Ազգային Ժողովը նոր օրենքով Ազգային ժողովի նախագահի ընտրության համար սեղմ ժամկետներ է սահմանել |artsakhpress.am|

artsakhpress.am: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը նշեց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման տասնօրյա ժամկետը և օրենքով ամրագրված հերթական նիստ գումարելու ժամկետն ու առանձնահատկությունները չեն համապատասխանում ներկա իրավիճակին և բավականին տևական են:

 
«Առաջարկվում է վերանայել ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը՝ գործող 10-օրյա ժամկետը փոխարինել աշխատանքային երկօրյա ժամկետով, իսկ ԱԺ նախագահի ընտրության հարցը քննարկել թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա նիստում՝ հերթականի փոխարեն»,- մանրամասնեց նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովում առաջարկությունները հաշվի առնելով, փոփոխություններում ավելացրել են նաև, որ ԱԺ նախագահի հրաժարականի դեպքում լիազորությունները դադարեցված են համարվում հրաժարական ներկայացնելու պահից:
 
Քննարկումից հետո խորհրդարանը 21 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխություններն ընդունել է որպես օրենք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն