Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի

Արցախի ԱԺ նախագահը հրաժարականի դիմում կներկայացնի։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից՝ ներկայացնելով Արթուր Թովմասյանի հայտարարությունը։

«Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»- հայտնել է Թովմասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ԱԺ-ն նոր օրենքով Ազգային ժողովի նախագահի ընտրության համար սեղմ ժամկետներ է սահմանել։ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու գործող 10-օրյա ժամկետը փոխարինվել է աշխատանքային երկօրյա ժամկետով, իսկ ԱԺ նախագահի ընտրության հարցը կքննարկվի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա նիստում՝ հերթականի փոխարեն։ ԱԺ նախագահի հրաժարականի դեպքում լիազորությունները դադարեցված են համարվում հրաժարական ներկայացնելու պահից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն