Գևորգ Հայրապետյանը կազատվի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝

Պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ՝ Գևորգ Հայրապետյանին 2023 թվականի օգոստոսի 2-ից ազատել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Գևորգ Հայրապետյանը վարչապետի որոշմամբ 5 տարի ժամկետով նշանակել էր արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ 2018 թվականի օգոստոսի 2-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով