Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արթուր Թովմասյանը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօր հրաժարականի դիմում կներկայացնի։ «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին»- նշել էր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Արցախի ԱԺ-ն նոր օրենքով Ազգային ժողովի նախագահի ընտրության համար սեղմ ժամկետներ է սահմանել։ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու գործող 10-օրյա ժամկետը փոխարինվել է աշխատանքային երկօրյա ժամկետով, իսկ ԱԺ նախագահի ընտրության հարցը կքննարկվի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա նիստում՝ հերթականի փոխարեն։ ԱԺ նախագահի հրաժարականի դեպքում լիազորությունները դադարեցված են համարվում հրաժարական ներկայացնելու պահից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն