Կառավարությունը հերքում է Սնուփ Դոգի համերգի համար 23 միլիոն դոլարի հատկացումը |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար։

«Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը», – «Ազատությանը» փոխանցել են կառավարությունից։

Երգիչը Երևանում համերգով հանդես կգա սեպտեմբերին։ Այդ մասին նա ինքն էր տեղեկացրել սոցիալական ցանցում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը, հավելելով. – «Կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում»։

Սոցիալական ցանցերում, սակայն, սկսեցին լուրեր շրջանառվել, որ Կառավարությունը 23 միլիոն դոլար է հատկացնելու այդ համերգի կազմակերպման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով