Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ՀՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

factor.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ միավորված են՝ գնահատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակը և կոչ են անում վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչը հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք»,- գրել է Բադալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն