Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվեց |factor.am|

factor.am: Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվեց 2 ամսով։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղը տեղեկացրել էինք, որ երկամսյա կալանք է սահմանվել նաև նրա որդու՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար։

Հիշեցնենք՝ երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ պարզվել է, որ Արմեն Սմբատյանը, Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն