«Fitch Ratings»-ը վերանայել է Հայաստանի վարկանիշը՝ «B+»-ից բարձրացնելով «BB-»

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը` «B+»-ից բարձրացնելով «BB-»՝ կայուն հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կազմակերպության կողմից բարելավվել է նաև ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը։ Ակնկալվում է, որ 2023թ․-ին ՀՀ տնտեսությունը կաճի 7․2%-ով՝ նախորդ 6․1% կանխատեսման համեմատ։

«Fitch Ratings» կազմակերպության կողմից ՀՀ վարկանիշի բարելավմանը մեծապես նպաստել են կայուն տնտեսական աճը, պետական պարտքի կայունացումն ու ցածր մակարդակը, ինչպես նաև կայուն հարկաբյուջետային քաղաքականությունը և արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը:

Կազմակերպության կողմից առանձնացվել են նաև Հայաստանի վարկանիշի բարելավման հիմնարար գործոնները, որոնցից են երկրում ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը, բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությունը և 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի բարենպաստ մակարդակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով