Ուկրաինական անօդաչուները կրկին «Մոսկվա սիթի» են հասել. ՌԴ ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ուկրաինական երեք անօդաչու այս գիշերը հարձակվել են Մոսկվայի վրա, երկուսին խոցել է հակաօդային պաշտպանության համակարգը, տեղում օպերատիվ ծառայություններն են աշխատում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Օգոստոսի 1-ի գիշերը կանխվել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի օբյեկտներին ուղղված կիևյան ռեժիմի ահաբեկչության փորձն անօդաչուներով։ Ուկրաինական երկու ԱԹՍ է ոչնչացվել Մոսկվայի մարզի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջանների տարածքում ՀՕՊ միջոցներով», – հայտնել են ՊՆ-ից։

Գերատեսչությունը նշել է, որ երրորդ անօդաչուն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, ընկել «Մոսկվա սիթիի» ոչ բնակելի շենքերի տարածքում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այդ անօդաչուն հասել է Սիթիի այն նույն աշտարակին, որին հասել էր նախորդ անգամ։

«21-րդ հարկում վնասվել է շենքի ճակատը։ 150 քմ–ի չափով ապակիներ են կոտրվել։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում», – տելեգրամյան ալիքում գրել է Սոբյանինը։

Տեստովսկայա փողոցի (որտեղ գիշերն ընկել էր ուկրաինական անօդաչուն) երթևեկությունը դադարեցված չէ։ Կիրակի նմանատիպ միջադեպից հետո երթևեկությունը մի քանի ժամով սահմանափակվել էր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն