Բայրամովն Էրդողանի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերություններն ու տարածաշրջանում իրավիճակը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարա այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների և տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում համագործակցության կապակցությամբ։

Բայրամովը ներկայացրել է նաև Արցախյան պատերազմից հետո Բաքվի կողմից որդեգրած քաղաքականությունը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ դժգոհել է Հայաստանից և «ռազմաքաղաքական սադրանքների մեջ» մեղադրել։

Քըլըչն էլ նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հաջող համագործակցությունը՝ «եղբայրական ու բարեկամական փիլիսոփայությանը համապատասխան», նպաստում է երկու երկրների ու տարածաշրջանի պետությունների զարգացմանն ու անվտանգությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն