Ակցիա կառավարության շենքի դիմաց՝ պահանջով, որ ռազմաարդյունաբերության զարգացումը դառնա պետական քաղաքականություն

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ ռազմաարդյունաբերության զարգացումը դառնա պետական քաղաքականություն։

Ակցիային մասնակից քաղաքացիներից մեկը նշեց․ «Մեր պահանջն այն է, որ ռազմաարդյունաբերության զարգացումը դառնա պետական քաղաքականություն, մերեն առաջին պլան։ Ինչու՞ հենց այս օրերին․ այս օրերին մենք տեսնում ենք, որ խրախճանքի տարբեր միջոցառումներ, փառատոններ են կազմակերպվում, հիմա տեսնում ենք, որ տարբեր երգիչներ են հրավիրում՝ միջազգային, արտասահմանյան և աստղաբաշխական գումարներ են ծախսվում նրանց Հայաստան բերելու համար, իսկ ռազմաարդյունաբերության զարգացմանը՝ ոչ մի կոպեկ։

Մենք գիտենք, որ ՀՀ-ում կան տարբեր խմբեր, որոնք կամավոր կերպով փորձում են հակաբայրաքթարական միջոցներ ստեղծել, ԱԹՍ-ներ ստեղծել, բայց տեսնում ենք, որ պետության, իշխանության կողմից ոչ մի ուշադրություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով