Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին․ Միլլեր |azatutyun.am|

azatutyun.am: Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին, կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելը, ադրբեջանական Turan գործակալությանն ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: Նա կայցելի և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան»,- ըստ լրատվամիջոցի՝ ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Միլլերի խոսքով՝ Լուիս Բոնոն կքննարկի Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։

«Մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի այդ պաշտպանությունը», – հավելել է Միլլերը՝ շեշտելով՝ ամերիկյան կողմը պատրաստ է նպաստել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։

Լուիս Բոնոն երեկ է ժամանել Երևան։ Նա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն