Հայց ընդդեմ Փաշինյանի. Հայաստանի և Արցախի փաստաբանները դիմել են Վարչական դատարան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Զոհրաբյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Երկրորդը` որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու»,– նշեց Զոհրաբյանը։

Նա շեշտեց, որ իրավական այս գործընթացով փորձում են ցույց տալ Հայաստանում և Արցախում ապրող հայությանը, ինչպես նաև միջազգային հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունները հակաիրավական են։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն