Հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը հիմք կդնի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար. ՌԴ ԱԳՆ

 «Հապճեպ պատրաստված, անմշակ խաղաղության պայմանագիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջան, ընդհակառակը, այն հիմք կդնի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ պատրաստմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն ​​մասին, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է կողմերը որոշեն իրենք։

 «Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դրանք պետք է հիմնված լինեն տեղում ձևավորված իրողությունների վրա, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն