Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը եւ Լեռնային Ղարաբաղի անմարդկային բլոկադան անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այս մասին Թուիթերում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ իր էջում տեղադրելով «Եվրոնյուզի» տեսանյութը, որում Երեւանում քաղցկեղի դեմ բուժում ստացող ստեփանակերտցի տղամարդն ասում է․ «Ես իմ հիվանդության մասին չեմ մտածում։ Ես չեմ վախենում մահից։ Ես վախենում եմ միայն, որ կկարոտեմ իմ տունը․․․»։
«Դրա հետեւում կանգնած են այսպիսի 120 հազար իրական մարդկային պատմություններ, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, իր սիրած ամեն բանից զրկվելու ցավից»,- տեսանյութին կից՝ գրել է ԱԳՆ խոսնակը։