ACT Alliance-ը կոչ է անում անհապաղ վերացնել ԼՂ շրջափակումը և հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին |1lurer.am|

1lurer.am: ACT Alliance միջազգային միջեկեղեցական կազմակերպությունը կոչ է անում անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում և հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին։

«Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ինչն արագացնում է հումանիտար ճգնաժամը»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

ACT Alliance-ն անհանգստացած է Ադրբեջանի կողմից իր էթիկական պարտավորությունների և մարդասիրական սկզբունքների խախտմամբ և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերջ տալ մարդկային տառապանքներին՝ հատկապես ուշադրություն դարձնելով առավել խոցելի խավերին: Մարդասիրական օգնության արգելափակումը չպետք է օգտագործվի որպես հակամարտության կամ այլ վեճերի լուծման ռազմավարություն։

Շարունակությունը՝ 1lurer.am կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն