Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել անարգել հասանելիություն ապահովել Լաչինի միջանցքով |tert.am|

tert.am: «Ինտերի» կիսապաշտպան հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր սոցցանցային էջերում անդրադարձել է Արցախի շրջափակմանը։

«Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս ենթարկվում են շրջափակման և տանջանքների: Իրենց հայրենիքում նրանք սովի և հումանիտար աղետի եզրին են՝ առանց կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների»,- գրել է նա:

«Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Հանուն երեխաների պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի նրանք սկսեն վերականգնվել: Պետք է սկզբունքային և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել Լաչինի միջանցքով»,- գրել է ֆուտբոլիստը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն