Արցախցիները գրությունն են փոխանցվել ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին

Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր գրությունն է փոխանցվել ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Լենցովին, եւ ակնկալվում է պատասխան երկուշաբթի օրը՝ ինչպես խոստացել են խաղաղապահները։

Երեկ Արցախում խաղաղ ակցիա էր կազմակերպվել դեպի Հակարիի կամուրջ։ Ակցիայի մասնակից Արթուր Օսիպյանը երեկ նշել էր, որ ՌԴ խաղաղապահները, առաջին հերթին պետք է հերքեն Ադրբեջանի այն հայտարարությունը, թե խաղաղապահները փորձելու են այս ակցիան վերածել պատերազմի։ Երկրորդ պետք է ՌԴ խաղաղապահները ուղեկցեն երթը և լինեն ուշադիր, որպեսզի խաղաղ երթը ընթանա խաղաղ։

ՌԴ խաղաղապահ զորախմբից ակիցայի մասնակիցներին պատասխանել էին, որ իրենց հարցերն այսօր ներկայացնեն գրավոր տարբերակով, իսկ իրենք երկուշաբթի օրը կպատասխանեն դրանց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն