«Բացում» նախաձեռնությունը ԱԳՆ-ի դիմաց պահանջում է բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ օգոստոսի 7-ին, պիկետ է իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց:

«Մենք ամուր կանգնած ենք, պայքարելու ենք այնքան, քանի դեռ պահանջները կատարված չեն։ Եկեք միասին լինենք փոփոխությունների կատալիզատորները, արդարության ջատագովներն ու համայն հայության իրավունքների պաշտպանները։ Ուզում ենք անդրադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի ներկայացուցչի անատամ հայտարարությանը։ Այո, ՄԱԿ-ին ու Անվտանգության խորհրդին արած կոչը անկասկած կարևոր է, սակայն բայց այն շատ հեռու էր Արցախի մեր հայրենակիցների առջև ծառացած հրատապ այս խնդիրներից։ Հայաստանի անատամ հայտարարությունները բավարար չեն»,- նշեց նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։

«Մեր պահանջն է, որ հրատապ կարգով ներկայացվեն բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին, այդ թվում՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ, ՄԱԿ ԱԽ, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, ՄԲ, ՉԺՀ և այլն

ա) Արցախի շրջափակումը դադարեցնելու և հումանիտար աղետը կանխելու նպատակով,

բ) պաշտպանելու և վերադարձնելու հուլիսի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան եկող բուժառու, ՀՀ քաղաքացի պրն Վագիֆ Խաչատրյանին, ով առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից,

գ) պաշտպանելու և վերադարձնելու օգոստոսի 1-ին ադրբեջանցիների կողմից առևանգված Շուշի քաղաքից տեղահանված Հին Շենի բնակիչ պրն Ռաշիդ Բեգլարյանին:

Շրջափակումից ի վեր բոլոր գործողությունների մասով կատարված աշխատանքները՝ հաստատված և ուղարկված փաստաթղթերը, դիմումները պետք է ներկայացվեն»,- ավելի վաղ հայտնել էին նախաձեռնությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն