factor.am: Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հանձնարարությամբ Ազգային կանխարգելիչ մեխանիզմի գործունեության շրջանակում խմբի անդամները հերթական անգամ այցելել են նախնական կալանքի տակ գտնվողներին։
Նշվում է, որ նրանք այցելել են նաև Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին, որին ապօրինի ձերբակալել են ադրբեջանցիները։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանն օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս էր եկել և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ավելի մանրամասն՝ factor.am-ում։