Թուրքիայի կառավարությունը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Թուրքիայի նախարարների կաբինետի նիստ։ Ինչպես փոխանցել է TRT Haber-ը, կառավարության նիստը անց է կացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, թուրքական կառավարության անդամները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բացի այդ, քննարկման թեմաներից մեկը եղել է Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցն ու ուկրաինական հացահատկի գործարքի վերականգնումը։ 

TRT Haber-ը գրում է, որ քննարկման թեմաների թվում եղել են նաև Շվեդիայում ու արևմտյան մի շարք երկրներում Ղուրանի այրման դեպքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն