Հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում. Պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման և հաշտության համաձայնագրի հասնելու հնարավորությանը, խոսել է Թուրքիայի դերակատարության մասին:

Լրագրողը հիշեցրել է, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է անցկացրել  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ քննարկելով հայ-ադրբեջանական կարգավորումը:

«Ինչպե՞ս եք սահմանում Թուրքիայի դերը հենց այս պահին այս գործընթացում», – հետաքրքրվել է լրագրողը:

«Ես չեմ ուզում դրա վերաբերյալ մանրամասն խոսել, դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն էր: Միայն կասեմ՝ մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում», – ասել է Միլլերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն