Օրական խմել 2-3 լիտր ջուր, կարելի է նաև ավանդական թան, հրաժարվել կոֆեին և շաքար պարունակող խմիչքներից. ինչպե՞ս պաշտպանվել շոգ եղանակին |aysor.am|

aysor.am: Ամառը լիարժեք մտել է իր իրավունքների մեջ և մեզ սպասվող շոգ եղանակի պայմաններում  պետք է իմանալ ճիշտ, կանխարգելիչ վարվելակերպի կանոնները, ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

Նունե Բակունցը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք է շատ ջուր խմել այս եղանակին.«Շոգին օրգանիզմը ջրազրկվում է, ջրի հետ կորցնելով աղեր և սպիտակուցներ, առնվազն օրական 2-3 լիտր ջուր պետք է խմել, խոսքը սովորական ջրի մասին է։ Սիրտանոթային հիվանդություններ ունեցող և հղի անձիք պետք է անպայման խորհրդակցեն իրենց բժշկի հետ, բայց միևնույն է պետք է ջրի քանակն ավելացնե։ Այն մարդիկ, ովքեր ամեն օր դեղեր են ընդունում, պետք է շատ ուշադիր լինեն, երբեք չխախտեն իրենց նշանակված դեղերը և չզբաղվեն ինքնաբուժությամբ։ Այլ ըմպելիքներից խորհուրդ ենք տալիս շատ օգտագործել մեր ավանդական թանը, որովհետև այն  իդեալական լրացնում է մեր օրգանիզմում աղերի, սպիտակուցների և ջրի կորուստը։ Կոֆեին պարունակող խմիչքները տաք և սառը վիճակում առաջարկում ենք պակասեցնել, չնայած դրանք թարմացնող էֆեկտ ունեն, սակայն հյուծում են օրգանիզմը։ Իսկ շաքար պարունակող ըմպելիքներն ավելի են ծանրացնում վիճակը»։

Նրա խոսքով՝ ամենաշոգ ժամանակահատվածը 12։00-ից մինչև երեկոյան 18։00-ն է. «Այդ ժամերին և՛ ջերմաստիճանն է բարձր, և՛ ուլտրամանուշակագույն ճառագայթումը։ Դրա համար այդ ժամերին խորհուրդ է տրվում հնարավորինս չլինել դրսում, կամ առնվազն չլինել ուղիղ արևի ճառագայթների տակ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով