Երևանի Հանրապետության հրապարակից 14 անձ բերման է ենթարկվել |armeniasputnik.am|

<diarmeniasputnik.am: v class=”article__block” data-type=”text”>

Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից 14–ը բերման են ենթարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
 
«14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար»,– նշեց մեր զրուցակիցը։
 
Նա հայտնեց, որ բերման ենթարկվածները սահմանված ժամկետի ավարտից հետո ազատ կարձակվեն։ Նշենք, որ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, երբ ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել։
 
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախյան առաջին պատերազմի մի շարք մասնակիցներ։
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ակցիան Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով է։ Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց, որ միասին շարժվեն դեպի Կոռնիձոր` տեղում փորձելով լուծել խնդիրները։
Ակցիայի մասնակիցները փորձեցին փակել դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները, ինչի հետևանքով իրավիճակը լարվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն