2023-08-09-9c183f0a-87aa-43a7-8bfe-43cec6e96e0c.jpg

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է ազգությամբ եզդի երեխայի մասնակցությունը նկարչական մրցույթին չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները և հիմքերը

ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնում է, որ ՄԻՊ աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել ազգությամբ եզդի երեխայի մասնակցությունը նկարչական մրցույթին չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները և հիմքերը։ 

«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իմ անմիջական ուշադրության կենտրոնում են։

Վստահ եմ, որ պետությունը պետք է ներդնի այնպիսի գործիքակազմ, որը կապահովի անձանց հավասար մասնակցություն տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում»,- գրել է Մանասյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն