Բըրբանքում հայերը կաթվածահար են արել երթեւեկությունը՝ ի պաշտպանություն Արցախի ավտոերթ իրականացնելով |news.am|

news.am: Լոս Անջելելսի հայերը շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։

Այս պահին Բըրբանքում քաղաքացիները ազդանշաններով ավտոերթ են իրականացնում՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Նրանց մեքենաների վրա Հայաստանի եւ Արցախի դրոշներն են։

Նշենք, որ արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն