Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային. Նուբար Աֆեյան |armenpress.am|

armenpress.am: Աշխարհահռչակ ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակին՝ այն որակելով որպես սարսափեցնող։ Թվիթերյան իր էջում գրառմանը կից Աֆեյանը նաև կիսվել է թեմայի շուրջ Asssociated Press գործակալության հոդվածով։

«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ՝ ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային», – գրել է Աֆեյանը՝ վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որն արձանագրել էր՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։

Զեկույցից հատվածներ են վկայակոչվում նաև Աֆեյանի գրառմանը կից ներկայացված Associated Press-ի հոդվածում։ Գործակալությունը նաև նշում է, որ երկու շաբաթ շարունակ շուրջ 2 տասնյակ բեռնատարներ՝ դեղորայքով և սննդամթերքով, սպասում են Կոռնիձորում և չեն կարողանում անցնել միջանցքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև