Կիևը սկսել է Կուպյանսկի շրջանի 11 հազար բնակիչների պարտադիր տարհանումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի իշխանությունները տարհանում են Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի 37 բնակավայրերի բնակիչներին։ Պարտադիր տարհանման մասին հրահանգը հրապարակել է Կուպյանսկի շրջանային զինվորական վարչակազմը։

Վերջին օրերին ուկրաինական իշխանությունները հաղորդում էին, որ ռուսական ուժերը այս ուղղությամբ հարձակման են անցել։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ պարտադիր տարհանման ենթակա բնակիչների թիվը հասնում է 11 հազարի։

Կուպյանսկի շրջանը ռուսական վերահսկողության տակ էր գտնվում 2022 թվականի փետրվարից ի վեր։ Նույն թվականի սեպտեմբերին, սակայն, Կիևին հաջողվել էր վերադարձնել այս շրջանի վերահսկողությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն