Արցախում 1900 պայուսակ կկարվի. «Հայ կրթական հիմնարկությունն» այն կնվիրի առաջին դասարան հաճախողներին

«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող  փոքրիկներին նվիրել 1900 դպրոցական պայուսակ։ Այդ մասին հայտնում են Արցախում ԿԳՄՍՆ-ից:
 
Պայուսակները կարվելու են հենց Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։ 
 
«Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ առաջինցիներին նվիրելու համար։
 
ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին, բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։
 
«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն