tert.am: Թուրքիայի Մալաթիա նահանգում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել 23 մարդ։ Նրանցից մի քանիսը վնասվածք են ստացել վախից պատշգամբից ցատկելու պատճառով։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ սարսափած դուրս վազում շինություններից և ինչպես են ցնցվում շենքերի պատերը։
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լրջորեն վնասվել են։