«Վնուկովո» օդանավակայանը փակվել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

«Ժամը 09:40-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի չվերթերի և վայրեջքների համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չվերթների մի մասն ուղղվել է Մոսկվայի այլ օդանավակայաններ»,– հայտնել են օդանավակայանից։

Նախորդ գիշեր «Վնուկովո» ու «Դոմոդեդովո» օդանավակայաններն արդեն դադարեցրել էին իրենց չվերթերն ու վայրէջքները։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ զինվորականները կանխել են Ռուսաստանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կիևյան ռեժիմի փորձերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն