tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին խոսեց մարզեր կատարած իր ոչ պաշտոնական այցերից։
Այդ այցերից հետո Փաշինյանն արձանագրել է խնդիրներ, որոնք ոչ մի փաստաթղթում և զեկույցում նշված չեն։
Նիկոլ Փաշինյանը կաբինետի անդամներին խորհուրդ տվեց և հանձնարարեց, որ նրանք էլ ժամանակ առ ժամանակ առանց նախապես հայտարարելու այցելեն բակեր, զրուցեն մարդկանց հետ և խնդիրներ կհայտնաբերեն։
«Ես նույնիսկ համաձայն եմ, որ աշխատանքային օրը պաշտոնյաններն անցկացնեն կաբինետից դուրս։ Ոչ պաշտոնական հագուստով և ձևով գնացեք շփվեք մարդկանց հետ և փորձեք կյանքը տեսնել մյուս կողմից, կաբինետի կամ ավտոմեքենայի ապակու մյուս կողմից»,- թիմակիցներին հանձնարարեց վարչապետը։