Փարիզը պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նաև բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: 

«Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ միասին տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը»,- նշել է դիվանագետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն