Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ․ քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել

Oգոստոսի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչ լուսաբաց, Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», – նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն