ՀՀ ԱԳՆ խոսնակը անդրադարձել է միջազգային ԶԼՄ-ներում Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ տեղ գտած հրապարակումներին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մինչ Ադրբեջանը պնդում է, թե բոլոր շրջանակները, ինքնիշխան կառավարությունները, միջազգային ինստիտուտներն ու լրատվամիջոցները «խաբված են», կարևոր է ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանման և ուղերձների օբյեկտիվությունը, որով ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ծայրահեղ ծանր պայմանները և Ադրբեջանի իրական մտադրությունները»,- նշել է Բադալյանը՝ տարածելով միջազգային լրատվամիջոցներում Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ վերջին օրերին տեղ գտած հոդվածները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն