Ռուսական կողմի պնդմամբ՝ Ղրիմի կամրջի մոտ երկու հրթիռ է խոցվել |hetq.am|

hetq.am: Ղրիմի կամրջի շրջանում ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Վերջինիս տվյալներով՝ կամուրջը չի վնասվել։

Ակսյոնովի խորհրդական Օլեգ Կրյուչկովը գրել է. «Հատուկ ծառայությունների կողմից ստեղծվել է ծխածածկույթ։ Երթևեկությունը կվերսկսվի առաջիկայում»։

Երևանի ժամանակով 15:10-ին կամրջի վրա երթևեկությունը վերականգնվել է։

Սոցիալական ցանցերում կադրեր են հրապարակվում Կերչից։ Տեսանյութերում երևում է կամրջի շուրջ առկա ծխածածկույթը։  

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական բանակը Ղրիմի կամրջի ուղղությամբ արձակել է С-200 զենիթային կառավարվող հրթիռ։ Գերատեսչությունը պնդում է, որ հրթիռը հայտնաբերվել և խոցվել է երկնքում։ Տուժածներ ու ավերածություններ չկան։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 12-ի գիշերը Ղրիմը ենթարկվել էր 20 անօդաչուների հարձակման։ Գերատեսչության տվյալներով՝ 14 անօդաչու ոչնչացվել էր ՀՕՊ ուժերի կողմից, 6-ը՝ չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցոներով։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով