tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի հարձակմանը։
«Օգոստոսի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 15։00-ին, Կիևի ռեժիմը նոր փորձ կատարեց ահաբեկչական հարված հասցնել Ղրիմի կամրջին S-200 զենիթային կառավարվող հրթիռով, որը վերածվել էր հարվածային տարբերակի»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ուկրաինական հրթիռը հայտնաբերել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն ու խոցել օդում։ Ավերածություններ ու տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։