Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, հարյուրավորները դեռևս անհետ կորած են համարվում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվում էր 67 զոհի մասին։

Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը անտառային հրդեհներն անվանել է «հավանաբար նահանգի պատմության ամենամեծ բնական աղետը»:

Միևնույն ժամանակ, Մաուիի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ կղզու արևմուտքում գտնվող քաղաքում բռնկված նոր հրդեհը ստիպել է իշխանություններին տարհանել բնակչությանը, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն