ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ՄիԳ-23 է կործանվել |tert.am|

tert.am: ԱՄՆ Միչիգան նահանգում ավիաշոուի ժամանակ ՄիԳ-23 կործանիչ է կործանվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Դեթրոյթի մայրաքաղաքային օդանավակայանին հղումով, ավիավթարի հետևանքով զոհեր չկան, օդաչուին ու ուղևորին հաջողվել է ինքնանետվել։

Thunder Over Michigan շոուի շրջանակներում ելույթ ունեցեղ կործանիչը մխրճվել է Բելվիլ քաղաքում գտնվող բնակելի համալիրին կից ավտոկայանատեղիի մեջ։ Վթարի հետևանքով վնասվել է մի քանի ավտոմեքենա, սակայն ավտոկայանատեղիում, բարեբախտաբար, մարդ չի եղել։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ինքնանետված օդաչուն և ուղևորը հնարավոր խնդիրների կանխարգելման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է օդաչուն կորցնում կործանիչի կառավարումը, ինչից հետո անձնակազմն ինքնանետվում է, իսկ ինքնաթիռը՝ կործանվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն