Ամերիկաբնակ հայերը հաջակցություն Արցախի շրջափակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսության շենքը։ Նրանք պահանջում են բացել Լաչինի ճանապարհը։
Ցուցարարները ծածանել են Արցախի դրոշը, կատարել հայրենասիրական երգեր։
Հիշեգնենք, որ նախորդ շաբաթ էլ նրանք նստացույց էին իրականացրել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ՝ պահանջելով, որ Շիֆն անձամբ այցելի միջանցք եւ տեղի իրավիճակը ներկայացնի Կոնգրեսում։ Ադամ Շիֆը հանդիպել էր ցուցարարներին։ Նա նշել էր, որ Արցախի իրավիճակը ներկայացնող նամակ կգրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։