ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ 

Հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։

Մանրակրկիտ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում՝ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն