«Գնդակը հիմա Հայաստանի դաշտում է». Հաջիև |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն կրկին պահանջել է Հայաստանից ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից» և դուրս բերել զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից»։

«Այլ ճանապարհ չկա», – պնդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր The National Interest-ում հրապարակած հոդվածում։

«Հայաստանի իշխանությունների բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին, պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրում։ Ադրբեջանն արել է առաջին քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն