Ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելը անհապաղ պատասխաններ կփնտրի Ադրբեջանից ԵՄ առաքելության անձնակազմի վրա կրակելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։

«Ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելը անհապաղ պատասխաններ կփնտրի Ադրբեջանից ԵՄ առաքելության անձնակազմի վրա կրակելու վերաբերյալ։ Սա անընդունելի՛ է։

Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը ու հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով