Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը և Արցախի մի խումբ քաղաքացիներ փակել էին ՌԴ խաղաղապահ զորախմբի ճանապարհը դեպի Ստեփանակերտի օդանավակայան։ Ակցիայի մասնակիցների պահանջը Լաչինի միջանցքի բացումն է։
Այսօր առավոտյան Արթուր Օսիպյանը հայտնեց, որ դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում է արգելափակված մնալ՝ կից հրապարակելով մուտքի մոտ կանգնած մեքենայի լուսանկարը։
Ավելի ուշ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը արգելափակած մեքենային են մոտեցրել զրահափոխադրիչ։
Ըստ Արթուր Օսիպյանի՝ ռուս խաղաղապահներն իրեն հորդորել են հեռացնել ավտոմքենան, հակառակ դեպքում կանցնեն դրա վրայով։
Օսիպյանը նաև կոչ է այսօր՝ ժամը 19։00-ին, հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծելու տրանսպորտի հարցը, ապա իջնել Իվանյան։