Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամները և ռազմական ներկայացուցիչները այս պահին մեկնում են Աղդամ։
Ըստ ադրբեջանական Report-ի՝ պատվիրակության կազմում ընդգրկված է շուրջ 100 դիվանագետ և ռազմական ներկայացուցիչ 45 երկրից և 12 միջազգային կազմակերպությունից։
«Ուղևորության նպատակը Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) մայրուղու, ինչպես նաև Բարդա-Աղդամ երկաթուղու ներկայիս ճանապարհային ենթակառուցվածքային ներուժին ծանոթանալն է»,- գրում է Report-ը։