Մի խումբ թուրք քաղաքական գործիչներ, գրողներ, մտավորականներ և իրավապաշտպաններ կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու համար։ Մտավորականները կոչ են անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարման միջոցով և դրանով իսկ վերջ դնել մարդկային այս ողբերգությանը:
«Արդեն ութ ամիս է, ինչ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից շրջափակված է, և երբեմնի կենսունակ Լեռնային Ղարաբաղը գտնվում է սարսափելի հումանիտար ճգնաժամի եզրին:
Բաքվի կառավարության կողմից հաստատված և Անկարայի աջակցությամբ ամրապնդված դաժան շրջափակումը, ոչ միայն մեկուսացրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլ նաև մոտալուտ ցեղասպանության մտավախություն է առաջացրել»։
Նշվում է, որ այս ծանր իրավիճակն է դրդել է մի խումբ թուրք ազդեցիկ գործիչների իրենց ձայնը բարձրացնել՝ խրախուսելով միջազգային գործողությունների իրականացմանը՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և պաշարված բնակիչներին օգնություն ցուցաբերելուն։
Մտավորականների կոչի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ անընդունելի է սպասել հումանիտար աղետի առաջացմանը՝ հետո գործելը:
«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության պարագաներ Ղարաբաղ չեն կարող հասնել, և բնակիչները հայտնվել են շրջափակման մեջ` առանց հրատապ բժշկական օգնության հասանելիության:
Ճգնաժամի խորացմանը զուգընթաց և ի հաստատումն միջազգային հանրության մտահոգությունների՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է հրապարակայնորեն սպառնալ Ղարաբաղի ժողովրդին՝ այնաստիճան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց մի կարևոր զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում որակում է որպես ցեղասպանության հանգեցնող։
Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև միջազգային հանրությանը ակտիվ դիրքորոշում ցուցաբերել։
Ինչպես 1948-49 թվականներին օդային փոխադրումների միջոցով ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարման միջոցով և դրանով իսկ վերջ դնել մարդկային այս ողբերգությանը»:
Հայտարարությունը ստորագրել են՝
Abdullah Demirbas, Abdulhakim Das, Adnan Canguder, Adnan Celik, Ahmet Aykac, Ahmet Konuk, Akin Atauz, Akin Birdal, Alev Er, Alex Koskeryan, Ali Gokkaya, Ari Gunter, Asli Erdogan, Attila Tuygan, Ayse Hur, Ayse Yildirim, Aysegul Devecioglu, Baskin Oran, Bayram Kaya, Celal Baslangic, Cengiz Aktar, Cengiz Arin, Denis Dreisbusch, Dogan Ozguden, Emrah Cilasun, Erdal Dogan, Erdogan Kahyaoglu, Eren Keskin, Ergun Babahan, Erol Ercan, Eser Budak, Esra Mungan, Fatime Akalin, Fikret Baskaya, Garo Kaprielyan, Gencay Gursoy, Gungor Senkal, Gurhan Ertur, Hacer Ansal, Hasan Burgucuoglu, Hatice Yildiz, Hidir Celik, Hovsep Hayreni, Huseyin Habip Taskin, Ibrahim Seven, Inan Gedik, Inci Tugsavul, Ira Tzourou, Kemal Bilget, Kemal Hur, Kemal Yalcin, Kenan Yenice, Mahmut Konuk, Mehmet Ali Balta, Nafiz Ozbek, Necati Abay, Nedim Kibar, Nesim Ovadya Izrail, Nesrin Nas, Nevzat Onaran, Nurcan Baysal, Nurten Kirmizigul, Okan Kucukersan, Osman Okkan, Oya Baydar, Omer Faruk Gergerlioglu, Omer Madra, Racho Donef, Ragip Duran, Ragip Zarakolu, Ramazan Gezgin, Recep Marasli, Sait Cetinoglu, Sait Oral, Selahattin Kocak, Selay Ertem, Selma Kociva, Serdar Kocman, Sibel Yigittekin, Saban Iba, Sakir Bilgin, Samil Altan, Sanar Yurdatapan, Sukriye Ercan, Taner Akcam, Ulku Cevik, Viktorya Ciprut, Yalcin Ergundogan, Yasemin Gedik, Yasar Kucukaslan, Yavuz Aydin, Yavuz Baydar, Yetvart Danzikyan, Yildiz Aydin, Yusuf Kose, Zarife Atik, Ziya Ozder.