ԼՂ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան․ Լավրովի առաջարկները՝ ըստ այսօրվա հրապարակված փաստաթղթի

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը այսօր փաստաթուղթ է հրապարակել, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի բնակչության անվտանգության ու իրավունքների վերաբերյալ առաջարկներն են՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան։

Ներկայացնում են փաստաթղթի հայերեն թարգմանված տարբերակը։ 

«Ադրբեջանական ԽՍՀ նախկին ԼՂԻՄ տարածքում հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու չափանիշները՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ 

  1. Հավասարություն օրենքի առջև և հավասար իրավական պաշտպանություն: Էթնիկ, լեզվական կամ կրոնական և այլ հատկանիշներով խտրականության բացառում։
  2. Հայ բնակչության՝ իրենց կոմպակտ բնակության վայրերից բռնի/ոչ ինքնակամ վերաբնակեցման բացառում։
  3. Հայ բնակչության նկատմամբ տեղական ինքնկառավարման մարմիններում և զինված կազմավորումներում մասնակցության պատրվակով հետապնդումների, պատժի և իրավունքների որևէ սահմանափակման արգելք՝ բացառությամբ դատական կարգով պատերազմական հանցագործությունների կատարման մեջ մեղավոր ճանաչված անձանց:
  4. Հայ բնակչության համամասնական ներկայացվածություն օրենսդիր, դատական և գործադիր իշխանության հանրապետական, մարզային և համայնքային կառույցներում՝ ներառյալ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության և դատախազության մարմինները:
  5. Հանրապետական, մարզային և համայնքային մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակման և ընդունման գործընթացում մասնակցություն:
  6. Պետական հաստատություններում ադրբեջաներենին զուգահեռ հայերենի ազատ օգտագործում, այդ թվում՝ պաշտոնական նամակագրության և գործավարության ընթացքում, ինչպես նաև հայ բնակչության կոմպակտ բնակեցման բնակավայրերի հասարակական վայրերում, ներառյալ՝ ճանապարհային նշանների, ցուցանակների և հայտարարությունների տեղադրումը հայերենով:
  7. Հայ բնակչության մասնավոր սեփականության անձեռնմխելիություն՝ ներառյալ անշարժ գույքը և հողամասերը:
  8. Հասարակական կազմակերպությունների ստեղծում և դրանց անխափան գործունեության ապահովում:
  9. Հայ բնակչության կողմից իրենց կրոնի ազատ դավանանքի և կրոնական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովում, նրանց սեփականության անձեռնմխելիություն:
  10. Հայկական մշակույթի և ազգային ինքնության, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության պահպանում և հայերենով զանգվածային լրատվության միջոցների զարգացում:
  11. Պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում հայերենով նախադպրոցական, տարրական, միջին և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն:
  12. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև առանձին համաձայնագրի հիման վրա Ադրբեջանական ԽՍՀ նախկին ԼՂԻՄ և Հայաստանի Հանրապետության տարածքում հայ բնակչության միջև մշակութային, կրթական, գիտական, մեդիա, մարզական և այլ հումանիտար սերտ շփումների ապահովում:
  13. Հայ բնակչության կողմից սահմանից այն կողմ ազատ և խաղաղ շփումների հաստատում և պահպանում այլ պետությունների տարածքում օրինական հիմքերով գտնվող անձանց հետ, մասնավորապես նրանց, որոնց հետ ունեն ընդհանուր էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնություն կամ ընդհանուր մշակութային ժառանգություն:
  14. Հայ բնակչության կողմից արտաքին տնտեսական և մարդասիրական օգնության անարգել ստացում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն